Ցուցահանդես ՆԱՄ-ում
2026-09-22 19:00 | Naregatsi Art Institute
Սեպտեմբերի 22-ին, ժամը՝ 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ար» ստուդիայի «ԱՐևակել» խորագրով ցուցահանդեսի բացումը։
Ցուցահանդեսին կներկայացվեն «Ար» ստուդիայի կրտսեր խմբի սաների կողմից ստեղծված աշխատանքները։
Ցուցադրությունը նպատակ ունի ամփոփել կրտսեր խմբի սաների ստեղծագործական մեկ տարվա աշխատանքը՝ ներկայացնելով նրանց անհատական և հավաքական ձեռքբերումները։
Ավելի քան 20 տարվա գործունեություն ունեցող «Ար» ստուդիան իրականացնում է գեղարվեստական կրթություն և ստեղծագործական դաստիարակություն Արարատ քաղաքում և հարակից համայնքներում՝ ապահովելով արվեստով զբաղվելու հասանելի, որակյալ և մասնագիտական միջավայր։
Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 25-ը։
Մուտքն ազատ է։
Հասցե՝ ք․ Երևան, Վարդանանց 16/1
Հեռ․ +374 10 580105
www.naregatsi.org
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։