Ցուցահանդես-բանախոսություն ՆԱՄ-ում
2026-10-19 18:30 | Naregatsi Art Institute
Հոկտեմբերի 19-ին, ժամը 18։30-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ախթալայի որմնանկարները․ միջնադարից մինչև մեր օրեր» խորագրով միջոցառումը։
Ախթալայի վանքի որմնանկարները ոչ միայն միջնադարյան հայ մշակույթի բացառիկ գանձերից են, այլև քրիստոնեական Արևելքի տարբեր մշակութային ու աստվածաբանական ավանդույթների յուրահատուկ հանդիպման վկայություն։
Նրանց պատկերագրական հարստությունը, գունային ինքնատիպությունը և աստվածաբանական խորությունը Ախթալան դարձնում են XII–XIII դարերի արվեստի առանձնահատուկ հուշարձան։
Երեկոյին բանախոսությամբ հանդես կգա Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։
Միջոցառմանը ՆԱՄ ցուցասրահում կներկայացվեն նաև Ախթալայի վանքի որմնանկարների լուսանկարները։
Լուսանկարիչ՝ Հրայր Բազէ Խաչերեան
Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 28-ը։
Մուտքն ազատ է։
Հասցե՝ ք․ Երևան, Վարդանանց 16/1
Հեռ․ +374 10 580105
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։