Հայ և վրացի արվեստագետների ցուցահանդես
2026-12-14 18:30 | Naregatsi Art Institute
«Իմ աչքերով տեսած Թիֆլիսը». Հայ և վրացի արվեստագետների ցուցահանդես
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Իմ աչքերով տեսած Թիֆլիսը» խորագրով ցուցահանդեսի բացումը։
Ցուցադրությանը ներկայացված են հայ և վրացի արվեստագետների՝ հատուկ այս նախագծի համար ստեղծած աշխատանքները։ Նկարներն անդրադառնում են Թբիլիսիի մշակութային բազմազանությանը, քաղաքի կոլորիտին և Թիֆլիսի պատմամշակութային ժառանգության մեջ հայ համայնքի ունեցած դերին։
Նախաձեռնությունը «Վիրահայերի միություն» ՀԿ-ի կողմից իրականացվող հայ-վրացական մշակութային երկխոսության ծրագրի մաս է, որն իրականացվել է Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև Երևանում կազմակերպել պլեներ, որի արդյունքներով ստեղծված աշխատանքները հետագայում կներկայացվեն Թբիլիսիում՝ «Իմ աչքերով տեսած Երևանը» ցուցահանդեսի ձևաչափով։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 18-ը։
Մուտքն ազատ է:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։