Հայ ժողովրդական հեքիաթներ (Հատոր I)
Հեքիաթը գաղտնագրված տեղեկատվություն է: Հեքիաթները հազարամյակների հնություն ունեն. արտաքուստ պարզ կերպարների և գործողությունների տակ թաքցված են հզոր և գործող ճշմարտություններ:
Այստեղ ենք հանդիպում կառավարման լավագույն մոդելներին, անձի կատարելագործման ամենազորեղ գործիքներին, դարերով թաքցված գաղտնիքներին...
Շնչող ու կենդանի համակարգ է հեքիաթը: Այն ստիպում է քեզ շնչել, միայն թե` այլընտրանքային շնչառությամբ: Այն քո հայելին է դառնում բոլոր իմաստներով և արտացոլում քո մեջ ապրող ամենատարբեր կարգավիճակները` մայր, քույր, հարազատ, զինվոր, արքա, մանուկ, ավազակ և, ի վերջո, հենց քո «Ես»-ը։
Քեզ համար կարևոր բանալիներն այստեղ են: Կարո՞ղ ես` փնտրի՛ր դրանք: Իսկ դա հեշտ չէ: Ուժ է պետք ու կամք: Եվ այդ բանալիները ՓՆՏՐԵԼՆ առաջին փուլն է միայն:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։