Արտո. «Քանդակներ և գծանկարներ» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից
Քանդակագործ, նկարիչ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաքչյանի «Քանդակներ և գծանկարներ» գիրք – ալբոմը հրապարակվել է 2003 թվականին. հրատարակությունը պատրաստվել է «Նարեկացի» արվեստի միության կողմից:
Այս գիրք - ալբոմում ներկայացված են քանդակագործ և նկարիչ Արտո Չաքմաքչյանի բազմաթիվ քանդակներ, դիմանկար-քանդակներ և գծանկարներ, նաև հայտնի գիտնականների և մշակութային գործիչների դիմանկար-քանդակներ ու գծանկարներ (Կոմիտաս, Վ. Բալյան, Չ. Թեյլոր և ուրիշներ):
Ներկայացված են նաև հեղինակի ինքնադիմանկարի քանդակը և գծանկարը:
Այս հրատարակությունը ներառում է Արտո Չաքմաքչյանի՝ 1975-2002 թվականներին արված լավագույն ստեղծագործությունները: Գիրք - ալբոմը աչքի է ընկնում իր պարզ ու ինքնատիպ ձևավորմամբ:
Արտո Չաքմաքչյանը ժամանակակից հայ կերպարվեստի կարկառուն դեմքերից է, միջազգային համբավ վայելող արվեստագետ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ Նա մասն է կազմում 20-րդ դարի 60-70-ական թվականների գրողների, երաժիշտների, նկարիչների այն փառահեղ սերնդի, ովքեր նոր խոսք ասացին արվեստում և նպաստեցին հայ ժողովրդի հոգևոր վերելքին ու ինքնագիտակցության զարթոնքին։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։