×
Օբերտոն - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից
OBERTON նոր ձայնասկավառակը միավորել է հինգ ստեղծագործողների` կոմպոզիտորներ Կոնստանտին Պետրոսյան, Լևոն Չաուշյան, Երվանդ Երկանյան, Ռուբեն Սարգսյան և Վահրամ Բաբայան: Նրանցից յուրաքանչյուրը ստեղծագործում է տարբեր երաժշտական ոլորտներում: Ներկայացվող ստեղծագործությունները բազմիցս հնչել են համերգների ժամանակ և մեծ ճանաչում ունեն նաև Հայաստանի սահմաններից դուրս: OBERTON -ը ժամանակակից մոտեցումներով տարբեր ոճերի ստեղծագործությունների փունջ է` գրված դաշնամուրի, լարային քառյակի, կամերային և գործիքային նվագախմբերի համար:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։