×

Արթուր Ավանեսով. «Leise» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

Արթուր Ավանեսովը ծնվել է 1980 թ.: 1997-2002թթ. Երևանի պետական կոնսերվատորիայում սովորել է կոմպոզիցիա և դաշնամուր (Ստեփան Ռոստոմյանի և Ելենա Աբաջյանի դասարան): Ուսանել է նաև Շվեյցարիայում և Գերմանիայում: 2005թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան, ներկայումս դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում և գիտական աշխատանք կատարում ՀՀ ԳԱ Արվեստաբանության ինստիտուտում:

Արթուր Ավանեսովի “Leise” խտասկավառակը պարունակում է 2000-2005թթ. գրված ստեղծագործություններ:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։