×

Սեդա Գրիգորյան. «Եզերք» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

«Եզերք» 2006թ. «Նարեկացի» արվեստի միության հովանավորությամբ հրատարակվեց Սեդա Գրիգորյանի «Եզերք» բանաստեղծական ժողովածուն, որը հեղինակի առաջին տպագիր գիրքն է: Այս գրքում ամփոփված են նրա՝ տարբեր տարիներին գրված բանաստեղծությունները և մի պոեմ` նվիրված Գրերի գյուտի 1600-ամյակին: «Եզերք» բանաստեղծական ժողովածուն այն աշխարհն է, որտեղ գնում են հոգևոր և մտավոր բոլոր ճանապարհները. հայրենի եզերքի փնտրտուք, թափառումներ, բազում երազներ ու հուսախաբություններ, սեր և ատելություն, վերելքներ և վայրէջքներ, մարդկային կյանքի պատմություն, որն ի վերջո հաստատում է միակ և անկրկնելի ճշմարտությունը` հայրենի տան անփոխարինելի լինելու գաղափարը: Պատկերավոր լեզուն, գեղարվեստական ոճի յուրահատուկ և ինքնատիպ դրսևորումները ամբողջացնում են գրքի ոճական առանձնահատկությունը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։