«Սիմբիոզ. հունական, ասորական, քրդական երաժշտությունը Հայկական լեռնաշխարհում»- Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից
Ձայնասկավառակում ընդգրկված են պարային մեղեդիներ, որոնք տարածում էին գտել Արևմտյան և Արևելյան Հայաստանում հայերի հետ համատեղ ապրող հույների, քրդերի և ասորիների շրջանում: Ձայնասկավառակում ներառված են նաև քրդական, հունական և ասորական ստեղծագործություններ, որոնք մեզ են հասել 20-րդ դարի մեծագույն երաժիշտներ Կոմիտասի և Գյուրջիևի շնորհիվ:
20-րդ դարի մեծագույն մտածող, աշխարհառչակ հայ միստիկ փիլիսոփա, պարուսույց Գ. Ի. Գյուրջիևը ծնվել է 1866 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի). մահացել 1949 թ. Ֆրանսիայում։ Նա ունի հարուստ երգացանկ, որոնք արմատներով կապված են Կովկասյան և Կենտրոնական Ասիայի ժողովրդական և կրոնական երաժշտությանը:
Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)` հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ…
Ծնվել է 1869 թ. հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում:
1881-1893 թթ. ուսումնառել է Էջմիածնի վանքում, այնուհետև՝ Բեռլինի «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում: Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։ Նա հավաքել և ուսումնասիրել է քրդական, հունական, ասորական և այլ ժողովուրդների երաժշտությունը:
Մահացել է Փարիզում 1935թ. հոկտեմբերի 22-ին:
Այս ձայնասկավառակը թողարկվել է «Բաց հասարակության ինստիտուտ»-ի «Արվեստներ և մշակույթ» ծրագրի դրամաշնորհով և «Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։