×
Սոնյա «Ճանապարհ» - 2006 - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից
2005 թ. ամռանը Սոնյա Վարուժյանը Հայաստանի Լոռու մարզի Մարց գյուղում կատարում էր կամավորական աշխատանք՝ մասնակցելով գյուղի դպրոցի վերանորոգմանը: Լոռվա բնությունը, Մարցի երեխաները և մյուս բնակիչներն այնպես ջերմացրին Սոնյայի սիրտը, որ տարիների դադարից հետո նա սկսեց նորից ստեղծագործել: Արդյունքը եղավ Սոնյայի «Ճանապարհ» խտասկավառակը, որը պատմում է հայրենիքի, վերադարձի, բարեկամության, Մարցի, հայրենի բնաշխարհի, սիրո և հայրենադարձի սիրտն ու հոգին ջերմացնող շատ այլ թեմաների մասին:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։