×

Լույս հնգյակ. «Լույս» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

«Լույս» hնգյակը ստեղծվել է 2002 թ.: Խումբը կազմված է հինգ կանացի ձայներից: «Լույս»-ի երգացանկը ընդգրկում է հայ միջնադարյան երգեր, հատվածներ պատարագից, ժողովրդական երգեր, կոմիտասյան մշակումներ, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Լույս» -ը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների` “Musica Insieme” 2003 (Կոմո, Իտալիա), “Internationale Musiktage Dom zu Speier” 2004 (Գերմանիա), “Amici della Musica” 2006 (Պալերմո, Իտալիա), “Musicfest Stuttgard” 2010 (Գերմանիա), “A Cappella Music Festival” 2011 (Գերմանիա), “Venezia in Musica Festival” 2013 (Իտալիա):

Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Կանադայում:

Թողարկել է երեք ձայնասկավառակ՝ “Light to the world” (2003 Գերմանիա), “Come to Light” (2004 Գերմանիա), «Լույս» (2009 ԱՄՆ): Վերջինը արժանացել է երկու մրցանակի` «Լավագույն խմբերգային ալբոմ» (Հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2009, ԱՄՆ) և «Լավագույն խմբերգային ալբոմ»` նվիրված Կոմիտասի ծննդյան 140- ամյակին (Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2009 Հայաստան):

«Լույս» ձայնասկավառակը նվիրվում է մեծ Կոմիտասի ծննդյան 140-ամյակին: Երգացանկում ընդգրկված են հայ միջնադարյան հոգևոր երգեր, հատվածներ սուրբ պատարագի երգեցողությունից, ժողովրդական երգերի` մասնավորապես կոմիտասյան մշակումներ:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։