Լուսինե Գրիգորյան «Կոմիտաս. դաշնամուրային ստեղծագործություններ» - 2004» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից
Լուսինե Գրիգորյանը ծնվել է Գյումրիում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում, պրոֆեսոր Ռոբերտ Շուգարովի դասարանում: Համերգներով հանդես է եկել տարբեր երկրների բեմերում և արժանացել երաժիշտների և արվեստասեր հանրության ընդունելությանն ու բարձր գնահատանքին: Դասական երաժշտությանը զուգահեռ` Լուսինեն նաև ուսումնասիրում է ժողովրդական երաժշտություն: Նա հանգամանորեն ուսումնասիրել է Կոմիտասի և Բելա Բարտոկի ստեղծագործությունները և այն ներկայացնում է ժողովրդական երաժշտության առանձնահատկություններին համահունչ: Կոմիտասի ստեղծագործությունների նրա մեկնաբանությունը եզակի է: Միջազգային մամուլն ու երաժշտական հանրությունը բարձր են գնահատել Լուսինե Գրիգորյանի «Կոմիտաս. դաշնամուրային ստեղծագործություններ» ձայնասկավառակը (որ թողարկել է «Նարեկացի» արվեստի միությունը):
Լուսինե Գրիգորյանը ներկայումս դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում: 2004թ-ին ՆԱՄ-ի աջակցությամբ և հովանավորությանբ թողարկվեց «Կոմիտաս. Դաշնամուրային ստեղծագործություներ» ձայնասկավառակը` նվիրված հայ երաժշտության նահապետ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 135-ամյակին: Ձայնագրություններին կից ներկայացվող գրքույկում կան կենսագրական տվյալներ Կոմիտաս Վարդապետի մասին, բացի այդ, Լուսինե Գրիգորյանը տալիս է հետաքրքիր տեղեկություններ և մասնագիտական բացատրություններ յուրաքանչյուր երգի և պարեղանակի վերաբերյալ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։