×

«Դլեյաման» - 2009 - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

«Դլեյաման» խումբը հիմնադրվել է 2000 թվականին Արետ Մադիլյանի կողմից: Նրանց ստեղծագործությունները հնարավոր չէ դասել որևէ մեկ կոնկրետ ոճի: Խմբի ոճը բնութագրվում է միաժամանակ որպես ալտերնատիվ, փորձարարական, մինիմալիստական, եթերային և այլն:

«Forth, part one» ալբոմը լույս է տեսել 2009 թվականին Նարեկացի Արվեստի Միության աջակցությամբ:

Ձայնասկավառակը պարունակում է 11 ստեղծագործություն անգլերեն, ֆրանսերեն և հայերեն լեզուներով: Խմբի ձայնադարանում այն թվով չորրորդն է, ինչն էլ հուշում է ալբոմի անվանումը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։