×

«Նաղաշ» համույթ. «Կարոտի երգեր»- Գործ 1 - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

«Նաղաշ» համույթի ձայնասկավառակը թողարկվել է 2014 թվականին «Նարեկացի» արվեստի միության հովանավորությամբ: Ձայնասկավառակում ընդգրկված են Ջոն Հոդիանի նորովի երաժշտական մշակումները, որոնց հիմքում Մկրտիչ Նաղաշի բանաստեղծություններն են` «Տաղ վասն ղարիպի ասացեալ», «Նաղաշի ասացեալ է վասն ղարիպացն», «Ողբ ի վերայ ննջեցելոց, որ ի աւտարութիւն մեռանի», «Ողբ Նաղաշի վասն ննջեցելոցն» ստեղծագործությունները:

Ձայնասկավառակը ունի գրքույկ, որտեղ ներառված են Նաղաշ բանաստեղծի, համույթի մասին և բանաստեղծությունները չորս լեզվով (անգլերեն, հայերեն, գերմաներեն և ֆրանսերեն):

Մկրտիչ Նաղաշը 15-րդ դարի բանաստեղծ, նկարիչ և կղերական է, ով ապրել է հայ ժողովրդի համար չափազանց ծանր ժամանակաշրջանում:

Պատմում են, որ Տիգրանակերտում ապրող Նաղաշը մահմեդականներին ցասում է պատճառել, երբ այնտեղ կառուցել է զանգակատուն, որն ավելի բարձր է եղել, քան մոտակա բոլոր մզկիթները: Այս դեպքից հետո նրան ստիպողաբար հայրենիքից վտարում են, իսկ բանաստեղծի հոգեկան ապրումները ծնունդ են տալիս բանավոր, հանպատրաստից հորինած ժողովրդական արվեստի ինքնատիպ տեսակի ծնունդին, որի հիմքում թափառական հայրենազուրկի՝ ղարիբի հոգեկան ապրումներն են:

Այն յուրահատկություններից մեկը, որը բնորոշ է Նաղաշի ստեղծագործական գործունեությանը, այն է, որ բարձրաստիճան կղերական և իմաստուն մարդ լինելով հանդերձ՝ բանաստեղծի քերթվածքների մեջ առաջին անգամ ենք հանդիպում մտերմական բանավոր ոճի, որը բնորոշ է հայ աշուղին, ինչը միևնույն ժամանակ միաձուլված է գրության բարձրորակ ոճին, որը հատուկ է զարգացած մարդկանց ու կղերականներին:
Ամերիկացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Ջոն Հոդյանը ստեղծագործում է տարբեր ժանրերով՝ դասականից ավանգարդ, ավանդականից ռոք, ջազի էլեմենտներ, իսկ երբեմն էլ զուգակցում է այս ամենն իրար: Նրա երաժշտությունն օգտագործվել է տարբեր ֆիլմերում. համագործակցելով թատերական գործիչների հետ՝ ստեղծել է նաև երաժշտություն թատրոնի համար, որը թողարկվել է առանձին ձայնասկավառակով:

-Գառնու տաճարում ունկնդրում էի «Լույս» վոկալային հնգյակի կատարումները, երբ «Նաղաշ» անսամբլը ստեղծելու մտահաղացումն ինձ մոտ առաջացավ։ Նրանք երգում էին միջնադարյան հայ հոգևոր երգեր, իսկ նրանց գեղեցիկ ձայները, ձուլվելով Գառնու տաճարի զարմանահրաշ ակուստիկայի հետ, ինձ վրա գործեցին խորը ազդեցություն։ Ես որոշեցի գրել մի բան, ինչն այս հնչերգությունը կկարողանար նորովի օգտագործել։

Տևեց տարիներ, մինչև գտա համապատասխան տեքստը: Առանց որոշակի համույթ (բացի կանացի ձայնից) գլխումս ունենալու՝ թողեցի՝ տեքստերը որոշեն, թե ինչպիսի երաժշտություն պետք է գրվեր նրանց համար։

2010 թվականին հիմնադրվեց «Նաղաշ» համույթը, որը պետք է կատարեր այս նորովի ստեղծագործված երաժշտությունը։ Հայաստանի մի քանի լավագույն երգիչների և գործիքային կատարողների մասնակցությամբ 2012 թվականի հոկտեմբերի 14-ին անսամբլն իր դեբյուտն ունեցավ Երևանի Կոմիտասի անվան կամերային համերգասրահում,- պատմում է Ջոն Հոդիանը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։