×

Աստղիկ Սնեցունց. «Ներշնչանք» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

«Նարեկացի» նվագախմբի քանոնահարուհի Աստղիկ Սնեցունցի «Ներշնչանք» ձայնասկավառակը թողարկվել է 2016 թվականին. հրատարակությունը պատրաստվել է «Նարեկացի» արվեստի միության կողմից: Այն պարունակում է 12 ստեղծագործություն, որոնցից մեկը Աստղիկի հեղինակային ստեղծագործությունն է: Հրատարակությունը ներառում է նաև փոքրիկ գրքույկ:

«Աստղիկը ստեղծագործ և երաժշտական հարուստ ներաշխարհով օժտված քանոնահարուհի է, ով կարողանում է քանոնից ստանալ վերարտադրվող ձայներանգների հարուստ և բազմազան հնչողություն: Մեծ քայլերով, ջանասիրաբար, խորությամբ, հավատով ու նվիրումով Աստղիկը նորովի առաջ կտանի մեր սիրելի նվագարանի կատարողական արվեստը: Համոզված եմ՝ նաև աշխարհի շատ բեմերից դեռ կհնչի հայկական մեր անզուգական նվագարանի երաժշտությունը տաղանդավոր Աստղիկ Սնեցունցի կատարմամբ»:
ԵՊԿ պրոֆեսոր, Գրիգոր Նարեկացի հուշամեդալակիր, ստեղծագործող քանոնահարուհի Ծովինար Հովհաննիսյան

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։