×

Ջոն Հոդյան, Բեթ Վիլիամս. «Հին Տաղ / Epiphany Project» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

Կոմպոզիտոր, դաշնակահար Ջոն Հոդյանի և երգչուհի Բեթ Ուիլլիամսի «Հին տաղ» խորագրով ալբոմը աշխարհի հին լեզուներով (արամերեն, սանսկրիտ, հին պարսկերեն, հայերեն և այլն) գրված երգերի հավաքածու է: Ձայնագրությունը կատարվել է «Նարեկացի» արվեստի միության ձայնագրման ստուդիայում (ք. Երևան, Վարդանանց 16/1): Ձայներիզին կցված է նաև գրքույկ, որտեղ կգտնեք երգերի տեքստերը` բնագրերով և ձեռագիր տարբերակով. բոլոր երգերը գրվել են Ջոնի և Բեթի կողմից:

-Երգելով այն մարդկանց լեզուներով, ովքեր ինձնից առաջ են եղել, ես ուզում եմ իմ ձայնն օգտագործել իբրև գործիք` փոխանցելու այն ոգեշնչումը, որը ես զգացել եմ առաջին անգամ այդ բառերը կարդալիս կամ լսելիս,- նշել է Ջոն Հոդյան, ապա հավելել.- ինչպես Եղիշե Չարենցն է գրել .«Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձի՛ր»..

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։