×

Հովհաննես Թումանյան. «Մանկական երգեր» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

«Նարեկացի» արվեստի միության այս հրատարակությունը նվիրվում է բոլոր երեխաներին: Գրքում զետեղված են Հովհաննես Թումանյանի մանկական տասներկու բանաստեղծություններ, որոնք նկարազարդել է մեծ բանաստեղծի ծոռը` Ռուբեն Քանքանյանը: Մտահղացումը և գրքի ձևավորումը Սևան Նագաշյանինն է: Այս գրքույկի նպատակն է փոխանցել ամենայն հայոց բանաստեղծի, մեծ փիլիսոփայի և մեծ մարդու խոսքի խորհուրդը մեր փոքրիկներին՝ նպաստելով նրանց կրթության և դաստիարակության գործին:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։