×

Վարդան Գալստյանի. «Ցմահ ազատություն» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

Վարդան Գալստյանի «Ցմահ ազատություն» ձայնասկավառակը թողարկվել է 2016 թվականին. հրատարակությունը պատրաստվել է «Նարեկացի» արվեստի միության կողմից: Այն պարունակում է Վարդան Գալստյանի հեղինակային 11 ստեղծագործություն: Հրատարակությունը պարունակում է փոքրիկ գրքույկ՝ ձայնասկավառակում ընդգրկված երգերի բանաստեղծություններով և աուրա ոճի լուսանկարներով:

«Ինձ բախտ վիճակվեց կիսել ջերմ մթնոլորտը «Նարեկացի» արվեստի միության տանիքի ներքո և լինել դրա մի մասնիկը սկզբում Շուշիում, ապա՝ Երևանում: Հազվագյուտ մշակութային ոգին, սերը, համերաշխությունը և բարին անպակաս են պատերից այդ կողմ: Կուզենայի, որ ամեն հայ ունենար իր մեջ իր մշակույթի հանդեպ նույնքան հավատարմություն, որքան «Նարեկացի» արվեստի միությունը»:
Վարդան Գալստյան

Հնչյունային օպերատոր՝ Արմեն Եգանյան
Ձևավորումը՝ Կարեն Հակոբյանի
Լուսանկարները՝ Նարեկ Հարությունյանի
Խոսք և երաժշտություն՝ Վարդան Գալստյանի

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։