×

YY Sisters: «3 Հատիկ» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

2011թ. դեկտեմբերին լույս տեսավ «Նարեկացի»-ի հերթական ձայնասկավառակը` «3 հատիկ»: Նյույորքաբնակ «YY քույրեր»-ի` Տաթև, Սոնա և Լյուսի Եղիազարյանների վոկալ այս ձայնասկավառակում զետեղված են հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության ծանոթ ու սիրված 12 երգեր: Ոճավորված նկարազարդումների պատկերագիրք հիշեցնող կից գրքույկում նաև զետեղված են կատարվող գործերի խոսքը` Մելս և Լուսինե Եղիազարյանների հեղինակային գեղագրությամբ:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։