Նարեկացի Համույթ. «Վերածնունդ» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից
«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթ . «Վերածնունդ» 2012
«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը «Վերածնունդ» ձայնասկավառակով ներկայացրեց աշուղական, ժողովրդական, ազգագրական երգեր, կտորներ հայ հոգևոր երաժշտությունից, ինչպես նաև հայ դասական ստեղծագործություններ:
«Վերածնունդ» -ն իր խորհրդանշական անվամբ ամփոփեց ոչ միայն «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի մի կարևոր փուլ, այլ նաև «Նարեկացի» արվեստի միության տարին` դառնալով հաջորդ տարվա համար խորհրդանշական սկիզբ:
Ներկայացված են Գ. Մանասյան՝ «Տոնական», Շ.Սաղաթելյան՝ «Հայկական մեղեդիներ», Մ. Թոշիկյան, Հ.Շիրազ՝ «Անի», Ծ. Հովհաննիսյան՝ «Էքսպրոմտ», «Ռապսոդիա», Կոմիտաս՝ «Քելե՛, քելե՛», «Անձրև եկավ», «Շողե՛ր ջան», «Գարուն ա», Ա.Սաթյան, Գ. Սարյան՝ «Մարտիկի երգը», Ս. Ջոփլին՝ «Ռեգթայմ», Օ. Գալստյան՝ «Քարավան» ստեղծագործությունները:
Ձայնագրությունն ու թողարկումն իրականացրել է «Նարեկացի» արվեստի միությունն իր ձայնագրման ստուդիայում։ Ձեռնարկը «Նարեկացի»-ի հրատարակչական գործունեության մասն է կազմում և մեկն է արդեն թողարկված բազմաթիվ հրատարակություններից, որ միությունն իր միջոցներով և բարեգործական հիմունքներով հրատարակում է` հետամուտ լինելով հայ մշակույթի պահպանման և զարգացման իր առաքելությանը։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։