Նարեկացի Համույթ. «Առաջին ձայնասկավռակ» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից
«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթ. CD 1 - 2010
«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակում ընդգրկված են հայ ժողովրդական և աշուղական ստեղծագործություններ։
Ներկայացված են Զավեն Թագակչյանի փոխադրած «Առավոտ լուսո», Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ» և «Արի՛, ինձ անգա՛ջ կալ», Ալեքսանդր Թադևոսյանի փոխադրած «Բաղդագյուլի», Թաթուլ Ալթունյանի գրառած «Ղափամա», Շերամի «Թառլան-թառլան», Կոմիտասի «Շուշիկի» և այլ ստեղծագործություններ, ինչպես նաև ժողովրդական շուրջպարեր և մենապարեր։
Ձայնագրությունն ու թողարկումն իրականացրել է «Նարեկացի» արվեստի միությունն իր ձայնագրման ստուդիայում։ Ձեռնարկը «Նարեկացի»-ի հրատարակչական գործունեության մասն է կազմում և մեկն է արդեն թողարկված բազմաթիվ խտասկավառակներից, որ միությունն իր միջոցներով և բարեգործական հիմունքներով հրատարակում է` հետամուտ լինելով հայ մշակույթի պահպանման և զարգացման իր առաքելությանը։
Ձայնասկավառակին կից ներկայացված է նաև հայերենով, անգլերենով և ֆրանսերենով տպագրված ծավալուն գրքույկ, որում լուսանկարներով ցուցադրվում են սկավառակում հնչող բոլոր նվագարանները` տեքստային նկարագրությամբ ու պատմական ակնարկներով։ Գրքույկում նաև զետեղված է «գործիք» բառի ստուգաբանության համառոտ ակնարկ` Հայդուկ Շամլեանի հեղինակությամբ։ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի թողարկած ձայնասկավառակը 2010թ․ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգի հաղթող է. պատվավոր մրցանակը նրանց հանձնվեց 2011թ․ մարտի 27-ին՝ հանդիսավոր արարողության ժամանակ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։