×

Կոնստանտին Պետրոսյան. «Հայրենի ղողանջներ» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

Ճանաչված հայ կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը գրել է սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային, վոկալ ստեղծագործություններ, երաժշտություն կինոյի և թատրոնի համար: Նրա ստեղծագործությունները կատարվում են աշխարհի տարբեր երկրներում, ձայնագրությունները պահպանվում են ռադիոյի, հեռուստատեսության ֆոնդերում:

Կ. Պետրոսյանի «Հայրենի ղողանջներ» շարքը բաղկացած է տասը ժողովրդական երգերի խմբերգային մշակումներից: Երգերը բազմազան են իրենց բնույթով և տեսակով:

«Հայրենի ղողանջներ» ժողովրդական երգերի շարքը ինքնատիպ մշակում է՝ իրականացված կոմիտասյան ավանդույթներով և ժամանակակից ստեղծագործական մոտեցումներով:

Ձայնասկավառակի ստեղծմանը մասնակցել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը (ղեկավար՝ Հովհաննես Միրզոյան):

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։