×

Հակոբ Ասատուրյան. «Կոմիտաս վարդապետի հետ» - Հրատարակված է Նարեկացի արվեստի միության կողմից

Հակոբ Ասատուրյանի «Կոմիտաս վարդապետի հետ» աշխատությունում 20-րդ դարասկզբի հայ մեծ երգահան Կոմիտասի՝ հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության բնագավառներում կատարած բազմակողմանի աշխատանքի գեղարվեստական արժևորում է կատարում: Հեղինակը վերլուծական ակնարկի միջոցով անդրադառնում է նրա կյանքի քիչ հայտնի դրվագներին՝ սկսած Էջմիածնում ուսումնառության շրջանից մինչև Գերմանիա տեղափոխվելու, այնուհետև՝ մինչև Էջմիածնից Պոլիս վերջնական մեկնումի շրջանը:

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)` հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու։ Ծնվել է 1869 թ. հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: 1881-1893թթ. ուսումնառել է Էջմիածնի վանքում, այնուհետև՝ Բեռլինի «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում, որտեղ Ռիխարդ Շմիդտի աջակցությամբ և հսկողությամբ 1896–99 թթ.-ին ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել։

Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։

Մահացել է Փարիզում 1935թ. հոկտեմբերի 22-ին:
1936 թ. Կոմիտասի աճյունը տեղափոխվել է Երևան և անթեղվել քաղաքային պանթեոնում, որը կրում է նրա անունը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։