Համերգ Մարտունու զորամասում
2019-11-25 00:00 | Naregatsi Art Institute
Նոյեմբերի 25-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի մության «Քիրս» ազգագրական երգ ու պարի խումբը համերգային ծրագրով այցելեց Մարտունու զորամասերից մեկը։
Այցը զորամաս նվիրված էր արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանի 62-րդ ամյակին։
Բեմադրիչ և դերասանուհի Մարիա Կարապետյանի բեմադրությամբ ՆԱՄ կենտրոնի սաները զինվորներին ու սպաներին ներկայացրեցին Մոնթեի անցած ճանապարհը սկսած 1957թ. նոյեմբերի 25-ից։
Բեմականացումը համեմված էր ազգային ռազմապարերով ու երգերով, նվագով, ասմունքով ու թատերախաղով։
Մենք զինվորներին դաստիարակում ենք Մոնթեի ոգով, իսկ այսօր դուք օգնեցիք մեզ, տալով հայրենասիրության յուրօրինակ դաս ու մշակութային շունչ մեր գործին, - իր շնորհակալական խոսքում մեջբերեց զորամասի կապիտան Էդգար Դանիելյանը։
Միջոցառմանը աջակցեց ԱՀ պաշտպանության բանակը տրամադրելով տրանսպորտ, «Համի երաժշտություն» հրուշակեղենը և Saege Artsakh հիմնադրամը՝ հոգալով «Քիրս» ազգային երգ ու պարի խմբի միանման շապիկները։
Ելույթից ոգևորված ՆԱՄ կենտրոնի սաները աղբահավաք կազմակերպեցին Ավոյին նվիված հուշարձաններից մեկի տարածքում։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։